▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական ապատեղեկատվության փորձը. Մարտի 1-ից ուղեվարձի թանկացման մասին

Ֆեյսբուքյան գրառումը, որի աղբյուրը հեղինակներն այդպես էլ չեն կարողացել բացահայտել,  «ահազանգում» էր, թե իբր «քաղաքապետարանը ծրագրել է մարտի 1-ից թանկացնել ուղեվարձը»:  

Չնայած համացանցի օգտատերերը գրառման ներքո խնդրում  ու նույնիսկ պահանջում էին բացահայտել տեղեկության աղբյուրը, այն տարածողն այդպես էլ չի կարողացել պատասխանել, թե որտեղից է վերցրել «ցնցող» լուրը: 

Փոխարենը ` Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը` պատասխանելով Asekose.am-ի հարցմանը, նշել է հետևյալը. 

«Հերթական անգամ հերթական ապատեղեկատվության փորձն է կատարվում, որի նպատակն ակնհայտորեն հասարակության շրջանում որոշակի տրամադրություններ ստեղծելն է։ Թերևս հարկ է նման տեղեկատվություն տարածողներից նախ և առաջ հարցնել, թե որտեղի՞ց իրենց նման տեղեկատվություն։ Հարցն, ի դեպ, հռետորական չէ, իսկապես մեզ ևս հետաքրքիր է, թե ովքե՞ր են այդքան տեղեկացված անձիք, որ ոչ միայն ժամկետներն են սահմանում, այլև հանրությանը մատուցում են որպես անհերքելի ճշմարտություն: Ինչևէ, իրականությունն այդուամենայնիվ մնում է այն, որ այսօր քաղաքապետարանի կողմից ստեղծված համապատսխան մասնագիտացած հանձնաժողովը շարունակում է մանրակրկիտ, համակողմանիորեն ուսումնասիրել տվյալ հարցը և միայն այս հանձնաժողովի կողմից ներկայացվող տեղեկատվությունն է համարվում պաշտոնական»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին