Մարտի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 22:30-ի սահմաննեում Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ դեմքի մասում սուր-կտրող առարկայից ստացած մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր:
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող «Քուին բուրգեր»-ի մոտ սրտի շրջանում դանակի հարվածներ է ստացել 29–ամյա Համբարձում Եզեկյանը։ Երիտասարդը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել էր։