▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական «գռփոց»-ը Արցախում. 9 աշխատող զրկվել են աշխատանքից

Արցախի «Փեյս» ռադիոհեռուստաընկերության գործավար Անահիտ Թամրազյանն ահազանգում է աշխատողների իրավունքի ոտնահարման մասին` գրառում կատարելով իր Ֆեյսբուքյան էջում:

«Ուշադրություն Սիրելի Արցախցիներ հերթական գռփոցը Արցախում,աշխատանքի տեսչությունը ստուգումների ռեյդեր է կազմակերպում հատուկենտ և իր գոյությունը քարշ տվող գործող օբեկտների վրա ,այսօր տուգանք են գրել 202000 հազար ,ինչ է թե տոն օրերը չի վճարվել աշխատողին,հարց է առաջանում ,եթե բյուջեյով աշխատող ՝այսինքն պետական աշխատողին չի վճարվում տոն օրերի
դիմաց, ինչու են ստիպում անհատ ձեռներեցին տալ ,այն դեպքում երբ տնօրենը նվերներով և տոնական սեղաններով է նշում տոն օրերը,այն դեպքում, որ ես չէմ բողոքել,եկել են տուգանել որ ի՞նչ, այդ տուգանածը պիտի մե՞զ տան, թե՞ իրենք՝ սոցապը պարգևատրում ստանա,ահա այսպիսի բաներ, տնօրենն էլ ազատել է աշխատանքից մեզ բոլորիս ,ասել դե գնացեք, սոցապը ձեզ աշխատանք տա աշխատեք , ես կպահեմ իմ գործը ավտոռեժիմով:

Այսօր 9 աշխատող զրկվել են աշխատանքից»:

Անահիտ Թամրազյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին