▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական հանցագործությունը.Կոչ բնապահպանության նախարարությանն ու դատախազությանը

Օտարերկրյա զբոսաշրջիները հայ բնության «պահապանների» օգնությամբ սպանդ են իրականացնում Հայաստանում....

Վերջիններս օտարերկրյա որսորդներին ուղեկցում են հենց ՀՀ «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների բնադրավայրերի մոտ, որոնք էլ առանց խղճի խայթի սպանում են նախ բեզոարյան այծին, այնուհետեւ վարազին....

Ավելին նշեմ, տեսանյութը փաստում է, որ հանցագործ խումբը իր որսը կատարում է տարբեր տարածաշրջաններում եւ պարզ երեւում է, որ այդ տարածքները պահպանվող ռեժիմ ունեցող տարածքներ են:

Բնապահպանության նախարարությանը.

Հիմա՞ ինչ կասեք. մենակ այս անգամ էլ ջայլամի քաղաքականությամբ չզբաղվեք եւ ես ինքս պահանջում եմ բացատրություն...

1. Արդյոք օտարկրյա զբոսաշրջիկ-որսորդները համապատասխան պետական մուծումներ իրականացրել են, ինչը որ պահանջում է համապատասխան կարգը եւ համապատասխան գումարով գնել են այդ լիցենզիաները, որպեսզի որսան տվյալ կենդանատեսակներին: Եթե այո, ապա հրապարակեք այդ գումարի անդորագրերը:

2. Եթե դա արվել է ուղակի հենց այնպես, ապա կոչ Գլխավոր դատախազությանը . թող համապատասխան նյութեր պատրաստվեն եւ օրենքի համաձայն պատասխանատվության կանչվեն  բոլոր մեղավավոր հանցագործները...

Գալուստ Նանյան

Ֆեյսբուք

Հիշեցնենք, որ երեկ Asekose.am-ը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես Օտարերկացիները Հայաստանում որս են արել ու Կարմիր գրքում գրանցված Հայկական Մուֆլոն են սպանել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին