▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական ճողոպրածը շուտով դրսից կծաղրի Հայաստանի արդարադատության համակարգը

Այն ,որ արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունում վերջնական արնաքամ է լինում ,ու շունչն ուր որ է կփչի , փաստ է : Փաստ է, որ հանցագործներին ու խարդախներին շարունակում են երկրից դուրս փախնելու հնարավորություն ընձեռել :

Եվ փաստ է, որ այսօր նույնիսկ ներդորղը մեր երկրում դառնում է անպաշտպան ու թույլ :

Ամիսներ առաջ ՌԴ-ում աղմուկ բարձրացավ հայազգի գործարար Համբարձում Ռաֆիկի Մելիքյանին մեղմ ասած գործընկերոջ կողմից քցված լինելու մասին :

Հետո պետք է պարզվեր ,որ Կարապետ Կարապետյանը ով Մոսկվայի շուկաներից մեկում Համբարձում Մելիքյանի հետ բաժնետեր էր, ընկերոջ հորդորելու էր իր համար խոշոր վարկ վերցնել :

Իսկ վարկը վերցնելուց ամիսներ անց հրաժարվելու էր վճարել ,իսկ շուկայում բաժնետիրական մասը կեղծ ստորագրությամբ գրանցելու էր քրոջ Մերի Կարապետյանի անունով :

Գեղարքունիքի մարզի Մուխան համայնքում մարզի ամենամեծ հյորանոցի տիրոջ Համբարձում Մելիքյանի երազանքը Հայաստան վերադառնալու ու հյուրանոցը ավարտին հասցնելու մի վայրկայնում ցնդեց :

Համբարձումը այդ օրերին դիմել է պատկան մարմիններին և Մերիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել :

Պատժից խուսափելու համար Մերին կեղծ թղթարարությամբ հաշվառվել է հոգեբուժարանում:

Չգիտես ինչպես ,,հոգեբուժարանի հիվանդը,, ով հետախուզման մեջ էր Հայաստանի Հանրապետությունում անակնկալ հայտնվեց ԱՄՆ-ում: Պատկան մարմինների լռությունն այստեղ ավելի քան կասկածելի է :

Մերի Կարապետյանի նկատմամբ քրեական գործը շարունակվում է քննվել Սեբաստիայի քննչական կոմիտեում: Պատասխանատվությունից խուսափելու և հեռախուզումից ազատվելու համար այսօր անձնագրի տվյալների կեղծմամբ ԱՄՆ է ուզում փախուստ կազմակերպել նաև Կարապետ Կարապետյանը :

Ի դեպ Կարապետ Կարապետյանը ՌԴ կողմից գտնվում է հետախուզման մեջ : Իսկ Համբարձում Մելիքյանի նկատմամբ վարկերը չմարելու համար գործ է հարուցվել և ձերբակալվել է Մոսկվայում :

Հերթական հանցագործին Հայաստանից դուրս փախցնելու գործընթացը չկանխելը ,արդյոք չի խոսում այն մասին ,որ Հայաստանի Հանրապետության ուժային կառույցները ձախողվում են իրենց վարած քաղաքականության ճահճում :

Հերթական Գագիկ Խաչատրյանը , Լևոն Սարգսյանի որդին , թե…

 Հերթական հանցագործը , ով շուտով հեռվից կծաղրի Հայաստանյան թույլ ու տկար արդարադատության համակարգը :

Հեղինակ՝ 

Արմինե Մելքոնյան

Asekose.am-ը պատրաստ է ներկայացնել նաև հակառակ կողմի կարծիքը, տեսակետը, պարզաբանումը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին