▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական փլուզումը

ՑԱՅԳ-ը գրում է.Գյումրիում այսօր բազմաթիվ անօթևան ընտանիքներ կան ու շատ հնարավոր է, որ վերջիններիս թիվն ավելանա: Խնդիրն այն է, որ Գյումրու մի շարք վթարային շենքերում ապրելն այլևս անհնար է: Հերթական փլուզումն է գրանցվել Գյումրու Ղանդիլյան փողոց 21-րդ շենքում: Առավոտյան փլուզվել է բնակարաններից մեկի սանհանգույցը: Մեր նկարահանման պահին դեպքի վայրում են եղել նաև ՇՄ-ի փրկարարական վարչության աշխատակիցները: Նրանց տեղեկացմամբ, շենքը 2006 թ-ի կատարված ուսումնասիրությունների արդյունքներով գնահատվել է 3-րդ կարգի վթարայնության, բնակարանը խիստ վտագավոր է բնակության համար, քանի որ փլուզման վտանգ կա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին