այաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի խոսքով`
Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության շրջանում կարծում են, որ եթե «Հայաստանը գնա Եվրամիության հետ մերձեցման ճանապարհով, Հայաստանը կգնա դեպի դժոխք»:
Այսպիսի հայտարարություն ռուս դիվանագետն արեց այսօր «Ազատության» հետ զրույցում:
Կովալենկոն Հայաստանում Ռուսաստանի դեսպանն էր 2009-ից մինչև այս տարվա մարտ ամիսը, իսկ մինչև այդ Ռուսաստանի դեսպանն էր հարևան Վրաստանում (2006-2008 թվականներին), որտեղ Կովալենկոյի աշխատանքը ավարտվեց 2008-ի ռուս-վրացական հայտնի պատերազմով:
Այս տարվա հուլիսի սկզբին, հիշեցնենք, Վյաչեսլավ Կովալենկոն հանդես էր եկել մեկ այլ աղմկահարույց հայտարարությամբ: Ռուսաստանյան evrazesnews.ru կայքէջին հետ զրույցում մեջբերելով Հայաստանի նախագահի՝ հունիսի վերջին Վարշավայում հնչեցրած խոսքերը, թե հայ ժողովուրդը եվրոպական արժեքների կրող է` Երևանում Ռուսաստանի դեսպանի պաշտոնը ընդամենը երկու ամիս առաջ թողած Կովալենկոն նշել էր. - «Իր գանձարանում տեղ տալով եվրոպական արժեքներին՝ Հայաստանը կարող է կանգնել սայթաքուն ճանապարհին: Հնուց ասված է՝ բարի մտադրություններով սալարկված է դժոխքի ճանապարհը»:
Հիշեցնենք նաև, հունիսի կեսերին տեղեկատվություն հրապարակվեց, որ ՀԱՊԿ-ի գծով Հայաստանի դաշնակիցը համարվող Ռուսաստանը սկսել է մի քանի միլիարդ դոլար արժողությամբ զինտեխնիկայի վաճառքը Ադրբեջանին: Դիտորդները մեծամասնությունը պնդում էր, որ նման կերպ Մոսկվան բացահայտ ճնշում է գործադրում Երևանի նկատմամբ՝ ձգտելով հետ պահել Հայաստանին Եվրամիության հետ մերձեցումից:
Այսօր երևանյան մամուլի կենտրոններից մեկում տեղի ունեցած ասուլիսից հետո «Ազատության» հարցին` Ռուսաստանի ղեկավարությունը կիսո՞ւմ է իր գնահատականները, թե Եվրամիություն տանող ճանապարհը դեպի դժոխք տանող ճանապարհ է, Կովալենկոն պատասխանեց. - «Ես պարզապես համոզված եմ: Չեմ կարող ձեզ թվարկել ղեկավարության ներկայացուցիչներին՝ մեկին, երկուսին, երեքին»:
azatutyun.am-ը գրում է, որ Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն այսօր ասել է, որ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության շրջանում կարծում են, որ եթե «Հայաստանը գնա Եվրամիության հետ մերձեցման ճանապարհով, Հայաստանը կգնա դեպի դժոխք»:
Երևանյան մամուլի կենտրոններից մեկում տեղի ունեցած ասուլիսից հետո «Ազատության» հարցին` Ռուսաստանի ղեկավարությունը կիսո՞ւմ է իր գնահատականները, թե Եվրամիություն տանող ճանապարհը դեպի դժոխք տանող ճանապարհ է, Կովալենկոն պատասխանեց. - «Ես պարզապես համոզված եմ: Չեմ կարող ձեզ թվարկել ղեկավարության ներկայացուցիչներին՝ մեկին, երկուսին, երեքին»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում