▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հերթական վթարը՝ ժողովրդի կողմից անուն հանած՝ մահաբեր ճանապարհահատվածում»

«Հերթական վթարը՝ ժողովրդի կողմից արդեն հայտնի անուն հանած՝ մահաբեր ճանապարհահատվածում»․ Գագիկ Շամշյան

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Սեպտեմբերի 8-ին, ժամը 01։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան խճուղում գտնվող բնակելի թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կոտրելով կամրջի արգելապատնեշը՝ հայտնվել կամրջի տակ գտնվող ավտոճանապարհին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը (Վ․ Մ․, ծնված 1990թ․) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ մահացել է

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին