▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետաձգվում են դատական նիստերը, մինչև հիվանդը կմահանա.փաստաբան

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Այնպիսի տպավորություն է, որ Դատարանին անհրաժեշտ չէ քննելու Մ.Գրիգորյանի վրա կարած քրեական գործը, դա է պատճառը, որ ծանր հիվանդությունների հետ կապված հետաձգվում են դատական նիստերը, մինչև հիվանդը կմահանա:

Այնպիսի տպավորություն է, որ Առողջապահության նախարարը, ով մասնագիտությամբ նաև բժիշկ է, հաճույք է ստանում Մ.Գրիգորյանի խոշտանգման փաստով, հակառակ պարագայում կարձագանքեր հիվանդի բժշկական էպիկրիզներին և բուժող բժշկի մասնագիտական կարծիքին, համաձայն որի հիվանդին այլևս Հայաստանում հնարավոր չէ բուժել և հիվանդը կմահանա: Նման պայմաններում հիվանդին թողնել անօգնական վիճակում և թույլ չտալ ստանալու համապատասխան բուժօգնություն՝ անթույլատրելի է:

Արձանագրելով Մանվել Գրիգորյանի նկատմամբ Դատարանի և Առողջապահության նախարարության կողմից իրականացվող իրավամբ դաժան վերաբերմունքն ու խոշտանգման փաստը, որպես Մ.Գրիգորյանի շահերի պաշտպան, հետամուտ եմ լինելու, որպեսզի մեղավոր անձինք ենթարկվեն պատասխանատվության:

Փաստաբան Լևոն Բաղդասարյան»։

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին