▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեթանոս աշխարհի այլասերած հին արժեքները մեր առջև դնում են որպես նորություն

Մեծ վտանգ մը ցցված է ամբողջ մարդկության առջև։ Որոշ մութ և չարամիտ կեդրոններ կան, որոնք կուզեն, որ ամբողջ աշխարհը դառնա ընդարձակ Հոլիվուդ մը՝ իր ցոփ ու թուլամորթ արժեքներով. արժեքներ, որ մերը չեն. հեթանոս աշխարհի այլասերած հին արժեքները մեր առջև կդնեն որպես նորություն, նորաձևություն և հառաջդիմություն։ Բոլոր լկտիությունները, բոլոր ցոփությունները կմատուցվին անփորձ երիտասարդներուն և նորապսակներուն հանուն արդիականության ու կթափանցեն մեր ընտանիքներեն ներս` խանգարելով մեր ավանդական հաստատ կառույցները անխնայորեն: Համաճարակ դառնալու սկսած այս նեխած, այլասերած ու փչացած արժեքները և քայքայված բարոյականությունը խորտակեցին Սոդոմ և Գոմորը, խորտակեցին հսկա Հռոմեական կայսրությունը. և եթե չկասեցվի այս չար ընթացքը՝ մեր ներկա քաղաքակրթությունն ալ պիտի կործանե անտարակույս։

Բայց մենք` քրիստոնյաներս, մենք` քրիստոնյա հայերս, եկեք կառչած մնանք մեր մաքուր, սուրբ և հարազատ արժեքներուն: Անոնք մինչև այժմ մեզ փրկեցին, հիմա ալ պիտի փրկեն. մինչև հիմա երջանիկ դարձուցին մեզ, ասկե հետո ալ երջանիկ պիտի դարձնեն:

Սահակ սրբազան
Հատված Մայր Տաճարում խոսված քարոզից

 

Գրառումն ու լուսանկարը «Մեր սիրելի ուսուցիչը» ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին