90-ականների ընդդիմությունը հեղափոխություն էր խսոտանում 88-ի իներցիայով. Վազգեն Մանուկյանի կամ Աշոտ Մանուչարյանի համար՝ 88-ը դեռ չէր ավարտվել, որովհետև «քաղաքականոթյուն» և «իշխանություն» բառերն արդեմ մասամբ ասոցավում էին: 88-ի մեթոդը չաշխատեց, որովհետև՝ չնայած մի քանի տարվա տարբերությանը, մի ամբողջ էպոխա պատմություն էր դարձել: 2000-ականների ընդդիմությունը, որի մեջ էի նաև ես, մտածում էր, ընտրությունը կդառնա հեղափոխության կայծ, բայց հակառակը՝ ընտրությունը դառնում էր իշխանության բոլոր կլանների ու կրիմինալի սերտաճման առիթ: Տեր-պետորսյանական վերջին՝ բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունն, արդեն հասարակության մասնակցություն չէր ենթադրում և հենված էր օլիգարխի քսակի ու բիլակի վրա: Օլիգարխը վերջին պահին ապացուցեց, որ հարազատ համակարգի հետ պայմանավորվելը գերադասում է «աքլորացումից»: Հեղափոխությունները մեզանում չծնված մեռել են, որովհետև քաղաքացին տարալուծվել է «կրիտիկական զանգված» կոչվող անդեմության մեջ՝ անկախ «հեղափոխականների» մոտիվացիայից, հտետորաբանությունից, ռոմանտիզմի չափից կամ քսակի պարունակությունից:
Սուրեն Սուրենյանց
Հեղափոխությունները մեզանում չծնված մեռել են
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet