▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՖՖ-ն բանակցություններ է վարում Ալեն Բոգոսյանի հետ. armsport.am

La provence. ՀՖՖ-ն բանակցում է Բոգոսյանի հետ

armsport.am-ը գրում է. Հայտնի է, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ներկայումս թափուր է:

Laprovence.com-ը հայտնում է, որ ՀՖՖ-ն բանակցում է Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեն Բոգոսյանի հետ:

Բոգոսյանը նախկինում աշխատել է Ֆրանսիայի հավաքականի մարզչական շտաբում (2008-2012թթ.), իսկ ներկայումս աշխատանք չունի:

Այս կապակցությամբ  հարցում է կատարվել ՀՖՖ մամուլի քարտուղարություն, որտեղից ստացվել է հետեւյալ պատասխանը.

«Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի անունը կհրապարակվի, երբ վերջնական համաձայնություն կկայացվի բազմաթիվ թեկնածուներից այն մեկի հետ, ում հետ կստորագրվի համապատասխան պայմանագիր»:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին