▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը` Սերգեյ Լավրովի հայտարարությանը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն արձագանքել է մի շարք լրատվամիջոցների հարցերին` ուղղված ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին:

«Մենք հետևում ենք միջազգային արձագանքներին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների շուրջ, որոնք պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններ հանդիսացող իրավական պետության և արդարադատության անկախ համակարգի կայացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով։ Այս գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան։

 

 

 

 

 

 

 

 

Այս առնչությամբ վերահաստատում ենք, որ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որոնք հստակորեն ամրագրված են խորհրդարանի կողմից հաստատված կառավարության ծրագրում, ուղղված են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը, ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը։ Մենք անշեղորեն հետևում ենք հռչակված ուղեգծին»։

Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, թե Հայաստանում ընթացող գործընթացները չեն համապատասխանում իշխանությունների խոստումներին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին