▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ դատարանները անվավեր են ճանաչում Ռոմանոս Պետրոսյանի՝ «ՀԷՑ»-ի աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը լուծելու հրամանները

ՀԷՑ Վերահսկողական կոմիտե ֆեյսբուքյան էջը գրում է․ 

ՀՀ դատարանները Ռոմանոս Պետրոսյանի՝ «ՀԷՑ» ՓԲ ընկերության աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը լուծելու հրամաններն անվավեր են ճանաչում:

Շուրջ երեք տասնյակ աշխատակիցների մասով աշխատանքից ազատման հրամանների անվավեր ճանաչման արդյունքում` հօգուտ աշխատակիցների, բռնագանձման ենթակա գումարը հասնում է հարյուրավոր միլիոն դրամների, ինչն ուղիղ վնաս է հասցնելու ընկերության սեփականատերերին:

Հիշեցնենք նաև, որ սակագնով փոխհատուցվող աշխատավարձային ֆոնդի գերազանցող մասը` շուրջ 12 մլրդ ՀՀ դրամի չափով, «Տաշիր» ընկերությունների խումբն իր սեփական միջոցներից է ֆինանսավորել 2016-2025 թվականներին:

Ներկա պահին ընկերության աշխատավարձային ֆոնդը նույնպես չի տեղավորվում սակագնով փոխհատուցող գումարի սահմաններում և մասամբ ֆինանսավորվում է «Տաշիր» խմբի միջոցների հաշվին, դա նաև վերաբերում է ընտրություններից առաջ շուրջ 3500 աշխատակցի վարձատրության բարձրացմանը, քանի որ սակագնով աշխատավարձային հոդվածի բարձրացում չի եղել:

Ստացվում է, որ ՔՊ վարչության անդամը ՔՊ–ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ–ի սեփականատերերի հաշվին՝ առանց նրանց հետ համաձայնեցնելու:

Արդեն պարզ է, թե ինչ նպատակների է ծառայելու ՀԷՑ-ը…

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին