▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ ԳՇ պետին աշխատանքից ազատելն առնվազն 2 բան կարող է նշանակել». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/2020/02/week-3/artak_davtyan.jpg

«Ինչպես սպասվում էր, աշխատանքից ազատվեց ՀՀ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Նրա նկատմամբ վերջերս քրեական գործ է հարուցվել և մեղադրանք առաջադրվել։ Սպասվում է, որ Նիկոլ Փաշինյանը կզոհաբերի իր հերթական ծառայողին՝ սեփական կաշին փրկելու և ջրից չոր դուրս գալու համար։ Արտակ Դավթյանը, ամենայն հավանականությամբ, շուտով կկալանավորվի։

Բայց ամենակարևորն այն է, որ համաշխարհային ռազմական բախումների այս փուլում, երբ Ուկրաինայի պատերազմի ֆոնին ամեն վայրկյան կարող է թշնամու ռազմական ներխուժում լինել ՀՀ և Արցախ, երբ Ադրբեջանը զորամիավորումների կուտակումներ է անում Նախիջևանում ու Քաշաթաղում, աշխատանքից ազատել ՀՀ բանակի ԳՇ պետին, առնվազն 2 բան կարող է նշանակել․

1․ ՀՀ քաղաքական իշխանության հիմարություն

2․ ՀՀ քաղաքական իշխանության դավաճանություն՝ բանակի համակարգային կազմաքանդում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին