▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ին սահմանակից Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում կորոնավիրուսի վարակի դեպք չի արձանագրվել

Իրանի հյուսիսային նահանգներում, մասնավորապես Հայաստանին սահմանակից Արևելյան Ատրպատական նահանգում փետրվարի 26-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսի վարակի կամ մահվան դեպք չի արձանագրվել: Այդ մասին հաղորդել է Իրանի առողջապահության նախարարությունը: 

Իրանի առողջապահության նախարարը քաղաքացիներին հորդորել է չճամփորդել նահանգից նահանգ, քանի որ համալսարանների և դպրոցների փակ լինելու հանգամանքով պայմանավորված ճամփորդությունների թիվն ավելացել է՝ նպաստելով վարակի տարածմանը: 

Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր կառավարության նիստի ընթացքում ասել է, որ քաղաքներում կարանտին հայտարարելու հարցը չի քննարկվում: 

Ըստ Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների՝ վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում նոր տեսակի կորոնավիրուսից վարակված հիվանդների թիվը 44-ով ավելացել է՝ կազմելով 139:  Վերջին 24 ժամվա ընթացքում մահացած հիվանդների թիվը կազմում է 4: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 19:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին