▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ իշխանությունները ցանկանում են հարաբերություններ կառուցել իրենց բարեկամների թշնամիների հետ»․ Լավրով

Դիտեք նաև՝

Անթալիայում ընթացող դիվանագիտական համաժողովի շրջանակներում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության մասին․

«Հայաստանում չգիտես՝ ինչու կարծում են, որ կյանքը պետք է կառուցել ոչ թե համագործակցելով ամենամոտ հարևանների և պատմականորեն իրենց հետ համերաշխ ժողովուրդների հետ, այլ նրանց, ովքեր դեմ են հանդես գալիս իրենց բարեկամներին»,- նշել է նա։

Թարմացված․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, թե իբր ՀԱՊԿ-ն «դժվարության պահին լքել է Հայաստանը», իրականությանը չեն համապատասխանում, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այն հայտարարությունները, թե ՀԱՊԿ-ն լքել է Հայաստանը դժվարության պահին, նույնպես չեն համապատասխանում իրականությանը»,- իր ճեպազրույցում ասել է Լավրովը։
Նա հիշեցրել է, որ երբ ՀԱՊԿ կազմակերպությունը, ի պատասխան Երևանի խնդրանքի, ուղարկեց իր փորձագետների առաքելությունը տեղում իրավիճակն ուսումնասիրելու համար, այն վերադարձավ և առաջարկեց դիտորդների խաղաղապահ առաքելություն տեղակայել Հայաստանի տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանին։ «2022 թվականի աշնանը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին, Երևանում կայացած արտգործնախարարների հանդիպմանը, բառ առ բառ, մինչև վերջին ստորակետը տեքստային համաձայնեցրեցինք ՀԱՊԿ խաղաղապահների մանդատի տեքստը Հայաստանի տարածքում։ Պայմանավորված է եղել, մինչև ուշ երեկո սրանով էինք զբաղված, բոլորը հաստատեցին, որ փաստաթուղթը պատրաստ է: Առավոտյան, այն ներկայացվեց ՀԱՊԿ գագաթնաժողովի, պետությունների ղեկավարների հաստատմանը` որպես ԱԳՆ-ների և պաշտպանության համաձայնեցված փաստաթուղթ։ Նախարարությունները, բոլորը կողմ էին, բայց Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը, լինելով նիստի նախագահ, ասաց, որ իրեն չի գոհացնում այս փաստաթուղթը, քանի որ ՀԱՊԿ-ն հանդես չի եկել Ադրբեջանի գործողությունների կտրուկ դատապարտմամբ»,- հիշել է Լավրովը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին