▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ադրբեջանը ձայնային կեղծ տեղեկություն է տարածում՝ խուճապ առաջացնելու համար. Ալեն Ղուլյան

Մինչեւ 2050 թվականը մեր երազանք-նպատակները․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է ներկայացրել

Այսուհետ ոչ մեկի մտքով չպետք է անցնի՝ զոռբայությամբ «տիրանալու» քաղաքական իշխանության

Այո, Ծառուկյանին ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա. Դանիել Իոաննիսյան

Պատերազմի հոտ է գալիս. Արա Պապյան

Ճգնաժամն ավարտված չէ, և միջոցառումների ազդեցությունն առնվազն 1 տարի հետո է երևալու

Տերունական Խաչափայտի մասունքը դուրս է բերվել Մայր Աթոռից՝ Վարագա Սուրբ Խաչի տոնը տոնախմբելու համար

ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկա․ Բաբկեն Թունյան

Բացահայտել եմ իրական կոնֆիդենցիալ հանգամանքներ. Նիկոլ Փաշինյանը հարզացրույց է տվել Պետրոս Ղազարյանին

Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և նույն բաժնի քրեական հետախուզության. . .

Մենք արդեն ամուսնացել ենք․ Անի Քոչարն առաջին անգամ փակագծեր է բացում

Մահվան մասին շատ էի մտածում. Ադրիանա Գալստյանը՝ իր և ծնողների՝ «Կյանքի խոսք» հաճախելու և իրեն. . .

Չեմ ուզում՝ հային ճանաչեն Քիմ Քարդաշյանով կամ Շերով․ Արմեն Փիրի Մասիհի

Առանց մեկնաբանության` դուք որոշեք, թե ով է համայնքը

Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող․ ՊՆ խոսնակ

Ինչ ասել եմ՝ ուժի մեջ է. Էդմոն Մարուքյան

Ինչպես է Իննա Խոջամիրյանն արտասվում իր տարեդարձին Վահե Զիրոյանի՝ իրեն նվիրված երգի ժամանակ

Սկանդալային առաջարկ. ՀԴՄ կտրոն չվերցնողներն էլ կպատժվեն

Պատգամավորի աշխատավարձը շեշտակի բարձրացնելու ենք, որովհետև այն շատ ցածր է. Տիգրան Ուլիխանյան

Սեպտեմբերի 26-ի դրությամբ վարակվածների թիվն աճել է 429-ով

Միացե՛ք քրեական գործ հարուցելու պահանջին․ Արթուր Ղազինյան

Հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամով

Կեցցե քաղաքական բանտարկյալներով լի Հայաստանը ու մեկ էլ աշխարհի ամենաադրբեջանասեր իշխանությունը

«Դատավորը հատուկ էր ընտրված. կեցցե՛ մացոների Հայաստանը». Նաիրա Զոհրաբյան

«Պատասխան են տալու». Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց

Թուրքիան վիժեցնում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը. վարչապետ

Մինչդեռ վարչապետն ասում էր, որ ՍԴ ճգնաժամն ավարտվել է. Էդմոն Մարուքյան

«Իմ տրամադրությունը շատ բարձր է, արագ-արագ են անում ամեն ինչ»․ Ծառուկյան

Գևորգ Պետրոսյանին տուգանեցին դիմակ չկրելու համար

Ծառուկյանի համար դատարանի բակ բերված անձանց մոտեցել են մի քանի դեղնակտուցներ ու ներկայացել. . .

«Շունը կծել է հղի կնոջը, որն էլ բժշկի ցուցումով հղիության արհեստական ընդհատման է դիմել»

Բարև, եղբայր, դու էլ կտրիր ժապավենը․ Նախարարը՝ փոքրիկին՝ հերթական նախակրթարանի բացմանը

Հանրայինի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար հավակնում են 4 թեկնածու

Կոչ եմ անում ուշքի գալ, իջնել ամպերից, հրաժարվել ամենագետի բարդույթից․ իմքայլական նախկին պատգամավոր

Երվանդ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահ

Վարչապետը պետք է պարզաբանում տա ԱԺ-ին. Էդմոն Մարուքյան

Ազնիվ են պատգամավորները, ովքեր, անհամաձայնություն ունենալով գործադիրի հետ, վայր են դնում. . .

Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Իլհամ Ալիևի հայտարարությանը

Արսեն Թորոսյանը ևս «աղբարկղում է». ակցիա Երևանում

Բազմաբնակարան շենքի կառուցող ՍՊԸ-ն չի վճարել խոշոր չափի հարկ․ բացահայտում

Արայիկ Հարությունյանը՝ համավարակի թվերը աճելու դեպքում՝ դպրոցները փակելու մասին

Եթե սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի վիճակը հուսահատորեն. . .

Հայաստանի հետ պետք չէ ուժի լեզվով խոսել. նույն տրամաբանությունը բերելու է նույն հետեւանքին.. . .

ՃՈ Իջևանի հաշվառման-քննական բաժանմունքի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպք է բացահայտվել

Այս որոշումը հեշտ չի տրվել. ինչու է Գայանե Աբրահամյանը մանդատը վայր դրել

Եթե ես Հովիկ Աղազարյանի կենսագրությունն ունենայի, ամոթից կլռեի. Նաիրա Զոհրաբյան

Վարչապետի շնորհակալագրեր՝ 100-ից ավելի բուժաշխատողների և պետական համակարգի կառավարման աշխատակիցների

Լեդի Գագայի հայ դիզայները պատմել է տեսահոլովակի հայտնի զգեստի մասին

«Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը

ՀՀ իշխանություններն իրենց հայտարարություններով գայթակղում են Ադրբեջանին՝ վերսկսելու լայնածավալ ռազմական գործողություններ

Վիտալի Բալասանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

ԿՈՉ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ, ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ

Տևական ժամանակ է, ինչ Հայաստանի Հանրապետության գործադիր և օրենսդիր իշխանությունների որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, նրանց սպասարկող ուժերը պառակտում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիներին՝ բաժանելով նրանց սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, նորերի ու հների:

Հայաստանի իշխանություններն իրենց անպատասխանատու հայտարարություններով, իրականությունից կտրված և շինծու մեղադրանքներով այլևս վերածվում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ազգային անվտանգության նկատմամբ սպառնալիքի՝ գայթակղելով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերսկսելու լայնածավալ ռազմական գործողություններ:
Տարածաշրջանում իրենց ազգային և պետական շահերը հետապնդող, Հայաստանին և Արցախին ոչ բարեկամ երկրները, նրանց ռազմաքաղաքական դաշնակիցները՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի, կազմակերպել և հետևողականորեն իրականացնում են հայկական երկու պետություններին, այդպիսով` մեր ժողովրդի երկու հատվածներին, ինչպես նաև սփյուռքի մեր հայրենակիցներին միմյանց դեմ տրամադրելու քաղաքականություն՝ նպատակ հետապնդելով առավելագույնս թուլացնել հայ ժողովրդի միասնականությունը:

2016թ. ապրիլին Ադրբեջանի, Թուրքիայի և նրանց դաշնակիցների կողմից Արցախի դեմ կազմակերպված ռազմական ագրեսիային Հայաստանի այսօրվա իշխանությունները ոչ միայն համարժեք իրավաքաղաքական գնահատական չեն տվել, այլև ինչպես ապրիլյան հայտնի դեպքերից օրեր անց, այնպես էլ այժմ հետևողականորեն շարունակում են պնդել, որ Ադրբեջանն այդ ռազմական գործողությունները համաձայնեցրել է Հայաստանի դաշնակցի՝ Ռուսաստանի հետ, դրանով իսկ Ռուսաստանի ղեկավարությանն ուղղակի մեղադրելով իր ռազմավարական դաշնակցի՝ Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմ հրահրելու մեջ:

Մինչդեռ իրականությունն այն է, որ 2016թ. ապրիլին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիային Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստվել էր հիմնովին՝ իր գործը համաձայնեցնելով ռազմավարական դաշնակից Թուրքիայի հետ և նպատակ ունենալով փոխել բանակցային գործընթացի էությունը:
Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում հայկական կողմերի համար շահեկան դարձած պայմանավորվածությունները հետապրիլյան արտաքին քաղաքական գործընթացներում Հայաստանի և Արցախի իշխանությունների դիվանագիտական փայլուն աշխատանքի արդյունքն էին, որոնք, սակայն, Հայաստանի ներկա իշխանությունների դիվանագիտական ապաշնորհ աշխատանքի հետևանքով ի չիք դարձան՝ վերածվելով Ադրբեջանին ոչնչով չպարտավորեցնող «վերելակային դիվանագիտության»:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած հուլիսյան դեպքերը` Ադրբեջանի սադրիչ գործողությունները, այնուհետև Թուրքիայի միջամտության փորձերը և դրան հաջորդող` Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները Նախիջևանի տարածքում, ևս մեկ անգամ ապացուցում են ասվածը:

Ինչպես տարիներ առաջ, այնպես էլ այժմ Հայաստանի ռազմական իշխանություններն իրենց առջև դրված խնդիրները կատարում են փայլուն, և համոզված ենք, որ այդպես է լինելու մշտապես: Հակառակ դրան` Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունները ևս մեկ անգամ ապացուցեցին իրենց անկարողությունը, և նրանց ապաշնորհ կառավարման արդյունքում Հայաստանը հերթական անգամ հայտնվեց քաղաքական փակուղում: Այդպիսի կառավարումը, Արցախյան հիմնախնդրում ձախողած «վերելակային» դիվանագիտությունը կարող են պատճառ դառնալ հայության միակամ ջանքերի շնորհիվ կերտված մեր նորօրյա պատմության ամենափառահեղ ձեռքբերման՝ Արցախյան ազատամարտի հաղթական արդյունքների կորստի:

Խստորեն դատապարտում ենք Հայաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունների, ՀՀ Ազգային ժողովում իշխող կուսակցության բարձր պաշտոններ զբաղեցնողների կողմից կատարվող հայտարարություններն ու գնահատականները, որոնցով Արցախյան ազատամարտի, ինչպես նաև 2016թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների, 2020թ. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի (Տավուշի մարզ) սադրիչ գործողությունների ժամանակ կորուստների գնով ձեռք բերված հաղթանակները որակվում են որպես գործողություն հանուն ոչնչի:
Դիմում ենք Հայաստանի և Արցախի իշխանություններին՝ հանդես բերել խորամտություն և սթափություն՝ չտրվելու համար հայկական երկու պետությունների անվտանգությունը թուլացնող սադրանքներին, առկա բազմաթիվ վտանգների և մարտահրավերների պայմաններում չկորցնել զգոնությունը, վեր կանգնել սոսկ անձնական, կուսակցական, խմբային շահերի սպասարկումից, որոնք խիստ բացասաբար են անդրադառնում հայրենիքի սահմանների պաշտպանունակության վրա, թուլացնում են պետական ինստիտուտները, թշնամանքի և ատելության մթնոլորտ ստեղծում երկրում` սպառնալով հայոց երկու պետականությունների անվտանգությանը:

Դիմում ենք Հայաստանի և Արցախի քաղաքացիներին, քաղաքական և հասարակական կազմակերպություններին, նախաձեռնություններին, արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին` միասնաբար դիմագրավել և չեզոքացնել այլ երկրների ազգային և պետական շահերը սպասարկող ազդեցության գործակալների կողմից իրականացվող հակապետական և հակաազգային գործունեությունը, տուրք չտալ միմյանց նկատմամբ թշնամանքի և ատելության սերմանմանը, զերծ մնալ բոլոր այն գործողություններից, որոնք կարող են կոտրել մեր ժողովրդի բարոյական բարձր ոգին, խաթարել ազգային և հոգևոր արժեհամակարգը, հավատն առ Հայրենիք և առ Աստված:

Արցախի հերոս, գեներալ՝ Վիտալի Բալասանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին