▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիմանկարը` Սոչիի շքեղ հյուրանոցներից մեկում

Ձմեռային օլիմպիական խաղերին նախապատրաստվող Սոչին շարունակում է մնալ լրագրողների ուշադրության կենտրոնում: Լրատվամիջոցները լուսաբանում են, թե ինչպես է ընթանում մարզական ավանի շինարարությունը: Օրերս Սոչի է այցելել նաև sportdaily.ru-ի թղթակիցը, նկատել ու արձանագրել է, որ իր հանգրվանած շքեղ հյուրանոցի համարներում, չգիտես ինչու, կախված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիմանկարը: Ցավոք, հեղինակը չի նշում, թե որ հյուրանոցն է դա, սակայն կարելի է ենթադրել, որ հյուրանոցի տերը հայաստանցի այն մեծահարուստներից է, ովքեր նախընտրում են ներդրումներ անել օտար երկրում` միաժամանակ իրենց երախտիքը հայտնելով հայրենի պետության ղեկավարի հանդեպ:

 

«Հրապարակ» թերթն է գրում այս մասին:

Վերահրապարակումներում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին