ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հավատում է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը կիրականացվի։
«Ես համոզված եմ, որ այդ համաձայնագրի ամբողջականությունը կպահպանվի և այն կկատարվի։ Համենայն դեպս, ես տեսնում եմ բազմաթիվ քաղաքական ուժեր Հայաստանում, որոնք հասկանում են տեղի ունեցածը և դրանից ճիշտ հետևություններ են անում»,- ասել Է Լավրովն այսօր՝ նոյեմբերի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։