▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ում սպառած գազի 60 հազարանոց հաշիվը որքան կկազմեր ՌԴ–ում, Բելառուսում, Ղազախստանում. «ՀԺ»

«Գազի եւ էլեկտրաէներգիայի դեկտեմբերյան հաշիվները ստանալուց հետո մարդիկ ձգտում են ավելի շատ օգտագործել Հայաստանի ներքին ռեսուրսները։ Ու քանի որ մենք նավթ ու գազ չունենք, ուստի ներքին էներգետիկ ռեսուրս ասելով պետք  է հասկանանք փայտը։ Այսօր Երեւանում, նույնիսկ՝ կենտրոնում, կարել է ավելի հաճախ տեսնել այնպիսի պատկեր, երբ մարդիկ վառելափայտը ինչ-որ տեղերից հայթայթած տանում են տուն։

Հայաստանը Մաքսային միությանն անդամագրելու որոշումը մեր իշխող «նժդեհականները» պատճառաբանում են հիմնականում գազի գնով։ Եվ ահա ՄՄ անդամ դառնալու պատրաստակամության դիմաց Ռուսաստանը որոշեց այլեւս չբարձրացնել գազի գինը  եւ նաեւ խոստացավ, որ մոտակա 5 տարում էլ չի բարձրացնի։

Եվ ուրեմն գազի այս գինն  այն գինն է, որ ունենալու ենք շնորհիվ Մաքսային միությանն անդամակցելու։  Իսկ հիմա բերենք Մաքսային միության անդամ մյուս երկրներում բնակչությանը վաճառվող գազի գներն ու համեմատենք։

Ռուսաստանում բնակչությունը 1000 խմ գազի դիմաց վճարում է 126 դոլար։ Բելառուսում այդ ցուցանիշը 84 դոլար է, Ղազախստանում՝ 69 դոլար։ Իսկ Հայաստանում 380 դոլար է։ Փաստորեն ստացվում է, որ Հայաստանում բնակչությունն ուղիղ 3 անգամ ավելի շատ է վճարում գազի դիմաց քան Ռուսաստանում, 4.5 անգամ ավելի շատ քան Բելառուսում, եւ 5.5 անգամ ավելի շատ քան Ղազախստանում։
 Այսինքն, եթե դուք գնացել եք գազի հաշիվը վճարելու եւ պարզել եք, որ վճարելու եք, ասենք 60 հազար դրամ, ապա Ռուսաստանի ներքին գներով վերահաշվարկելու դեպքում դա կլիներ 20 հազար դրամ, Բելառուսի ներքին գներով՝ 13 հազար դրամ, իսկ Ղազախստանի ներքին գներով՝ 11 հազար դրամ»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին