▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ պաշտպանության նախարարներ, ովքեր չեն ծառայել բանակում

ՀՀ պաշտպանության նախարարներ, ովքեր չեն ծառայել բանակում.

Մինչ պաշտպանության նախարար դառնալը Սպարապետ Վազգեն Սարգսյանը և Վազգեն Մանուկյանը չեն ծառայել ԽՍՀՄ բանակում: Վազգեն Սարգսյանը առողջական խնդիրների պատճառով ազատվել է զինվորական ծառայությունից:

Ներկայումս ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որպես այդպիսին բանակում չի ծառայել, եթե 2000-2003 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի ռեֆերենտը չհաշվենք ծառայություն, քանի որ դա շատ է տարբերվում շարքային զինվորական զորամասային ծառայությունից:

Այսպիսով, եթե պատմությունը լավ ուսումնասիրենք, ապա ՀՀ բանակը հիմնադրել է մի մարդ, ով կոպիտ ասած մինչև այդ բանակի հետ կապ չի ունեցել, բայց բանակը հիմնադրվել է հենց պատերազմի ժամանակ ու իր պարտքը շատ լավ կատարել է՝ Արցախը վկա:

Այս օրինակով կոտրվում է այն տեքստի իմաստը, թե ՝ մենք պատերազմող երկիր ենք, մեր նախարարը , եթե ծառայած չլինի ոչ մի բան չի կարող անի: Հարգելիներս, եթե կարողանում եք տարբերել պատերազմող ու չպատերազմող երկրները, ապա բարի եղեք ու թեթև ուսումնասիրեք և կիմանաք, որ բանակի զինվորը՝ շարքայինից մինչև գեներալ-գնդապետ, պատերազմի և ռազմական այլ իրավիճակներում ենթարկվում է բացառապես ՀՀ ԶՈւ ԳՇ պետին: Պաշտպանության նախարարը , եթե նույնիսկ ամենահմուտ զինվորականը լինի, միևնույնն է պաշտոնապես ոչ մի իրավունք չունի պատերազմական իրավիճակում հրամաններ տալու:

Աշոտ Ասատրյան
Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին