ՀՀ պաշտպանության նախարարությունն համապատասխան գործողություններ է կատարում մարտական հենակետի մոտ Ադրբեջանի ԶՈՒ համազգեստով դիակի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Այս առնչությամբ ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է.
«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սույն թվականի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արեւելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, որը ձախողվել էր՝ հայկական ԶՈՒ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում:
Մարտական հենակետերից մեկի մոտ հայտնաբերվել է ադրբեջանական ԶՈՒ համազգեստով մահացու վիրավորումներ ստացած անձի դի, որի ինքնությունը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան գործողություններ»: