▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ փոխվարչապետը հանդիպել է Պու Կուն Կոյի հետ

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 7-ին հանդիպում է ունեցել Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետնախարար Պու Կուն Կոյի հետ:

Հանդիպման հիմնական թեման ԵԱՏՄ երկրների և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի բանակցություններն էին: Մհեր Գրիգորյանը և Պու Կուն Կոն քննարկել են բանակցությունների ընթացքը՝ երկուստեք համարելով այն կառուցողական: ՀՀ փոխվարչապետն ու Սինգապուրի պետնախարարն ընդգծել են, որ առավելագույն ջանքերը կգործադրեն բանակցությունները հնարավորինս կարճ ժամանակում ավարտելու համար: Զրուցակիցները համարել են, որ համաձայնագրի կնքումը նոր խթան կհանդիսանա նաև երկկողմ հարաբերությունների զարգացման համար: 

 



Ջերմությամբ հիշելով մոտ կես տարի առաջ իրենց ունեցած հանդիպումը՝ զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցության նոր հնարավորությունները:

Փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության ծրագրում նշված գերակայությունները և սպասվող բարեփոխումների տրամաբանությունը: Մհեր Գրիգորյանը կարևորել է տարբեր ոլորտներում բարեփոխումների տեսանկյունից օրինակելի երկիր՝ Սինգապուրի հետ փորձի փոխանակումն ու հարաբերությունների ընդլայնումը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին