Դիտեք նաև՝
Մեր քաղաքացիների նստեցումը Հռոմից իրականացվող հատուկ չվերթին։ Օդանավը Երևան կժամանի այս գիշեր։ Բոլոր քաղաքացիները կտեղափոխվեն հատուկ բնակության վայր 14 օրյա ժամկետով։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ կից հրապարակելով տեսանյութ:

Այս մասին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ գրել է․
Հռոմից հատուկ չվերթ իրականացրեց «Atlantis European Airways» հայկական ավիաընկերության ինքնաթիռը՝ Երևան տեղափոխելով Իտալիայի տարբեր շրջաններում գտնվող և #հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին։
Այս ողջ ընթացքում մեր դիվանագիտական ներկայացուցչությունը մշտական կապի մեջ է եղել ՀՀ քաղաքացիների հետ՝ նրանց ժամանակին իրազեկելով #Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման աճին զուգահեռ ՀՀ կառավարության և դեսպանության կողմից ձեռնարկվող համապատասխան քայլերի մասին, կազմակերպել մեր քաղաքացիների վերադարձին առնչվող հարցերը։
Ուղևորներին տրամադրվել են դիմակներ, ապահովվել են #առողջապահական անվտանգության միջոցառումները: Վերջիններիս թռիչքի ընթացում ուղեկցելու են բուժաշխատողներ: Հայաստան վերադարձած մեր քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում:
Մեր հայրենակիցներին մաղթում ենք ապահով թռիչք և բարի վերադարձ հայրենիք։


