ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես խոստացել էր 2 օր առաջ, ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացնում է կառավարական առանձնատունը, որտեղ այժմ ապրում է ընտանիքի անդամների հետ:
Հիշեցնենք,որ ըստ մամուլի հրապարակումների, կառավարական առանձնատանը Նիկոլ Փաշինյանն ապրում է Սերժ Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի հարևանությամբ:
Հայտնի չէ, թե արդյոք Նալբանդյանը, որ արդեն ԱԳ նախարար չէ, լքել է այդ տարածքը:
Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանն կառավարական առանձնատան սահմաններում չեն շփվում և, ինչպես նշել է ՀՀ վարչապետն իր հարցազրույցներից մեկում, այդ շփումը կլինի միայն այն դեպքում, երբ հարկ լինի ծանոթանալ ղարաբաղյան բանակցությունների մանրամասներին:
Հիշեցնենք նաև, որ դեռև մայիսի 11-ին, երբ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ տեղեկացրել էր, որ պատրաստվում է տեղափոխվել վարչապետի համար նախատեսված առանձնատուն, խոստացել էր այնտեղից ևս ուղիղ միացում անել ու մանրամասն ներկայացնել այն, ինչ կա կառավարական «դաչայում»: