Երեկ հաղորդագրություն տարածվեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպում է ունեցել Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրել պատրաստվող գործիչների` «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, ԱՀ Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ արտաքին գործերի գործող նախարար Մասիս Մայիլյանի, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։
armtimes.com-ն է գրում և նշում, որ Արցախում եկող տարվա մարտին սպասվող նախագահական ընտրություններին մասնակցելու մասին շաբաթ օրը հայտարարեց նաեւ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք Վիտալի Բալասանյանը եւս հրավիրվել էր հանդիպմանը:

Ի պատասխան Կարապետյանն ասաց. «Ոչ, Վ. Բալասանյանը չի հրավիրվել նշված հանդիպմանը: Նման մոտեցման պատճառն այն է, որ ս/թ մայիսի 20-ին ունեցած իր ելույթի համատեքստում, Հայաստանի վարչապետի համար կարեւոր է, որ Արցախի մեր սիրելի հայրենակիցները իմանան, որ ՀՀ վարչապետը եւ նրան աջակցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վիտալի Բալասանյանի վերջին ամիսներին ծավալած գործունեությունը Հայաստանի եւ Արցախի ազգային անվտանգության տեսակետից համարում են քայքայիչ»:
Դիտեք նաև՝


