▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ վարչապետի որոշմամբ չեղարկվել են մի շարք պատվիրակությունների արտասահմանյան գործուղումներ

ՀՀ վարչապետի երեկվա եւ այսօրվա որոշումներով ուժը կորցրած են  ճանաչվել ՀՀ մի  շարք պատվիրակությունների արտասահմանյան գործուղումներ: Մասնավորապես, ուժը կորցրած է ճանաչվել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին եւ նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանին Ֆրանսիայի Հանրապետություն գործուղելու մասին որոշումը:

Ռուստամ Բադասյանը եւ Քրիստիննե Գրիգորյանը վարչապետի մարտի 2-ի որոշմամբ մարտի 25-28-ը գործուղղվելու էին Փարիզ՝ Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում Հակակոռուպցիոն ցանցի բարձր մակարդակի, ինչպես նաև Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Հակակոռուպցիոն ցանցի ղեկավար խմբի հանդիպումներին մասնակցելու նպատակով:

Վարչապետի երեկվա որոշմամբ չեղարկվել է նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ պատվիրակություն գործուղելու մասին որոշումը։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, պատգամավոր Սոնա Ղազարյանը եւ այլոք ԱՄՆ պետք է մեկնեին՝ Միավորված ազգերի կազմակերպության Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 64-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:

Նույն օրվա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել նաեւ Լենա Նանուշյանին Դանիայի Թագավորություն գործուղելու մասին որոշումը։ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը գործուղղվելու էր Դանիայի Թագավորություն (Կոպենհագեն)` Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի 27-րդ մշտական կոմիտեի երրորդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:

Թեեւ ՀՀ Կառավարությունից, Արդարադատության նախարարությունից, ԱԳՆ-ից դեռ չի հաջողվել պաշտոնական պարզաբանում ստանալ, սակայն ենթադրելի է, որ գործուղումների չեղարկումը պայմանավորված է կորոնավիրուսի տարածմամբ:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին