▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ զինուժը զորավարժություններ է անցկացրել «Սմերչ» համակարգերի մարտական կրակով

ՀՀ զինուժն անցկացրել է զորավարժություններ «Սմերչ» համակարգերի մարտական կրակով: Այդ զորավարժություններին նվիրված «Զինուժ»-ի հատուկ թողարկումը կցուցադրվի սեպտեմբերի 30-ին:

«Սմերչ»-ը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է, որը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, տեխնիկայի, կայանած ինքնաթիռների եւ ուղղաթիռների, հրամանատարական կետերի, կապի հանգույցների եւ նմանատիպ այլ թիրախների խոցման համար։

Համակարգը կարող է արձակել կասետային, բեկորա-ֆուգասային եւ տերմոբարիկ մարտական մասով օժտված ռեակտիվ արկեր։ Հայաստանը «Սմերչ» համակարգերը ձեռք է բերել Ռուսաստանից: Դրանք ցուցադրվել են ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ընթացքում:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին