▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ԶՈՒ կողմից ադրբեջանական որևէ տուն չի թիրախավորվել

Կեսօրից, հետո, ըստ էության, ադրբեջանական զինված ուժերը Բերդի տարածաշրջանում կիրառել են մարտական հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորվել է քաղաքացիական բնակիչ, որից հետո օգնության են հասել ԱԻՆ աշխատակիցները` ԱԻՆ մեքենայով, մյուս հարվածը հասել է նրանց մեքենային: Բարեբախտաբար, աշխատակիցները չեն տուժել: Այլ տուժածներ ևս չկան: Այս մասին Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ընթացող ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«Օրվա ընթացքում ՀՀ ԶՈՒ-երը թույլ են տվել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին նախօրեի գիշերն իրենց ունեցած կորուստներից մնացած դիակները դուրս հանել տարածքից: Այս մասին ՊՆ պաշտոնապես հայտարարեց, ցուցադրվեցին նկարներ` հստակ նշումներ: Սա միակ տարածքը չէր, այդպիսի տարածքներ էլի կան, որտեղ դիակներ կան:

Ադրբեջանական մամուլն այս մասով կեղծիքներ տարածեց` զավեշտալի հակասությամբ: Եթե այդ դիակներն իրենց տարածքում էին, ապա ինչո՞ւ էին մնացել այդքան ժամանակ կամ ինչպե՞ս էին մեր վերահսկողության տակ և պե՞տք էր մեր կողմից թույլտվություն և կրակի դադար` դիակները դուրս բերելու համար: Հետևությունները թողնում եմ Ձեզ»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ օրվա ընթացքում ադրբեջանական քարոզչությունը  փայլեց հերթական գլուխգործոցով. պաշտոնապես Ադրբեջանի ՊՆ-ի կողմից, ի պատասխան հայկական տիրույթում տարբեր մասնավոր, անհատ մարդկանց հայտարարություններին` ադրբեջանական տարբեր ռազմակավարական օբյեկտներին հարվածներ հասցնելու, պաշտոնապես հայտարարեց Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին:

«Որևէ պաշտոնական հայտարարություն կամ հաղորդագրություն ՀՀ զինված ուժերի մարմինների կողմից չի եղել որևէ նման քաղաքացիական, ռազմավարական կամ ոչ ռազմավարական օբյեկտներին հարվածելու մասին: Ավելին, ես հայտարարեցի, որ ադրբեջանական գյուղերում որևէ տուն չի թիրախավորվում մեր ԶՈՒ-երի կողմից: Այս հարցն արդեն բարձրացվում է համապատասխան մարմիններում, որովհետև սա շատ կարևոր եզրակացության տեղիք պիտի տա: Սա կոնկրետ հանցագործություն է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: 

 

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին