▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ական գյուղապետը վստահված անձանց հանել է տեղամասից, պոկել բեյջերը

Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի 18/07 18/08 տեղամասերում իրավիճակը լարված է:

Բյուրականի ՀՀԿ-ական գյուղապետ Զարզանդ Բաբայանը իր երկու եղբայրների հետ ներխուժել է 18/07 18/08 տեղամասեր եւ վստահված անձանց հրելով հանել դուրս, պոկել նրանց բեյջերը:

Դրանից հետո գյուղապետն ու երկու եղբայրները կանգնել են քվեախցի մոտ եւ ընտրողներին հրահանգել Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՀԿ Արագածոտնի կառույցի ղեկավար Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրիի օգտին քվեարկած քվեթարթիկները ցույց տալ եւ հետո գցել քվեատուփի մեջ:

Ընտրողներն այս մասին բողոքել են տեղամասերի մոտ գտնվող ոստիկաններին, սակայն վերջիններս ի պատասխան ասել են, որ իրենք ոչինչ անել չեն կարող: Այս գործընթացը տեւել է 30-35 րոպե:

Աղբյուրը՝ Հայկական Ժամանակ 

Կարդացեք նաև՝ «Ելք»-ի վստահված անձին հեռացրել են ընտրատեղամասից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին