▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ի համար ընտրությունները ոնց որ թե վաղուց տապալված են. Նիկոլ Փաշինյան

«Դավիթ Շահնազարյանը երեկ հայտարարեց, որ երթը նպատակ ունի տապալել արտահերթ ընտրությունները»,- երևանյան քայլերթի ժամանակ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասացին լրագրողները:

«ՀՀԿ-ի ու Դավիթ Շահնազարյանի համար ոնց որ թե ընտրությունները վաղուց տապալված են»,- պատասխանեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

 

 

Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի երեկվա հայտարարությանը՝ ըստ որի, որպեսզի պայթյուն տեղի չունենա, Արցախում ևս պետք է հեղափոխություն լինի՝ Փաշինյանը նշեց. «Իմ լիարժեք աջակցությունն եմ արտահայտել Արցախի գործող իշխանություններին, համոզված եմ, որ այնտեղ հերթական ընտրություններ կլինեն ու ժողովուրդը կձևավորի լեգիտիմ իշխանություն»:

Կարդացեք նաև՝ Կախարդական փայտիկն այն է, որ 20 տարվա մեջ առաջին անգամ ունենալու ենք ներգաղթ. Փաշինյանը՝ ՀՀԿ-ին

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին