▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ի տասովշիկները այսօր ավելի շատ ՔՊ-ի տասովկեքն են անում, թող գնան նայեն․ Շարմազանով

 

 

«Եվ այսօր ՀՀ-ն և հայ ժողովուրդը ուղիղ կանգնած են Սարդարապատի փառապանծ հաղթանակի և Կարսի խայտառակ անկման մեջտեղում։ Կգնա՞ նոր իշխանությունը միասնության ճանապարհով, առանց անվանարկելու ճանապարհով, առանց սևերի և սպիտակների բաժանելու ճանապարհով, քաղաքացիներին առանց դատարանի որոշման ասֆալտին փռելու ճանապարհով, կունենանք միասնական ուժեղ Հայաստան, իսկ եթե կգնա այլ ճանապարհով, լեզուս էլ չի պտտվում ասել, թե ինչ կլինի», - «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 

 

 

 

 

 

 

 

ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ Փաշինյանի վարչապետությունը ճիշտ չէր, և այս չորս ամիսները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը բացի պրոբլեմներ ստեղծելուց իր և իր կառավարության համար, բացի գոռգոռալուց իր քաղաքական դաշնակիցների վրա, որևէ այլ բան չի արել․«Փաշինյանն այս ամիսների ընթացքում դեռ որ իր դաշնակիցների թիվը չի ավելացրել, ընդհակառակը, քար է նետում այն բոստանը, որտեղից ինքը պտուղ է հավաքում։ Արտակ Զեյնալյանը, եղբա՛յր, քո կառավարության անդամ է, Դաշնակցությունը քո կառավարության անդամ է, ՀՀԿ բոբոները չեն մասնակցում ընտրություններին։ ՀՀԿ-ի տասովշիկները այսօր ավելի շատ ՔՊ-ի տասովկեքն են անում, թող գնան նայեն»,-հավելեց Էդուարդ Շարմազանովը։

Մանրամասն՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին