▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ն գաղտնի հանդիպումնե՞ր է անցկացնում. «Հրապարակ»

«ՀՀԿ-ում լավ չեն տիրապետում, թե սահմանադրական բարեփոխումների համար քաղաքական քննարկումները եւ ըստ այդմ՝ լայն կոնսոլիդացիան, ինչ ճանապարհով պետք է ապահովել: Ենթադրվում էր, որ իշխող կուսակցությունը կնախաձեռնի հանդիպումներ, կլոր սեղանների շուրջ կամ առանձին-առանձին քաղաքական ուժերի հետ կքննարկի հայեցակարգը, եւ այսպես ասած, կհամոզի դրա անհրաժեշտության հարցում: Բայց Սերժ Սարգսյանի կարծիք հայտնելու ժամկետը՝ փետրվար-մարտը, մոտենում է, իսկ նման ֆորմատի միջոցառումներ չեն անցկացվում: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը թեեւ տեղյակ չէ՝ կլինեն նման նախաձեռնություններ, թե՝ ոչ, բայց  կոնսուլտացիաներն անհրաժեշտ է համարում: Մինչդեռ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը մեր լրագրողի հետ զրույցում հայտարարել է, որ այդ կոնսուլտացիաներն արդեն սկսվել են.  «Կոնսուլտացիա ասվածը հենց քննարկումներն են, քաղաքական ուժեր կան, որոնք արդեն իսկ կողմ են եւ քննարկում են տարբեր հարթություններից, կան քաղաքական ուժեր, որոնք դեռեւս քննարկումների փուլում են՝ հասկանալու, թե այդ փոփոխություններն իրենց համար ընդունելի են, թե՝ ոչ»: Այլ ուժերի հետ հանդիպումներ չե՞ն լինելու: «Այդ հանդիպումներն այսօր էլ առկա են, կան, որոնք կարող են եւ երեւացող լինել, կարող են երեւացող չլինել»: Այսինքն՝ գաղտնի հանդիպումնե՞ր եք ունենում: «Երբ որ խնդրի վերաբերյալ վերջնական որոշում չկա, այնքան էլ ճիշտ չի լինի… հրապարակային կարող է լինել այն դեպքում, երբ որ հստակեցնելու որեւէ խնդիր կամ հարց չկա»:

 

Ուշագրավ այլ նյութեր «Հրապարակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին