▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ն վախերի մեջ է

«Այսօրվա դրությամբ իշխող կուսակցությունն ինչ-որ վախերի մեջ է, որովհետև խոսում է փոփոխությունների մասին, որոնք այդպես էլ տեղի չեն ունենում»,-նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն էլ հակադարձեց նրան՝ ասելով, որ ոչ մի վախերի մեջ չեն, ՀՀ-ում պարզապես ընդդիմություն չկա.

«Ընդդիմադիրները եթե չմիավորվեն, ապա ոչ մի ձեռնոց չեն կարող նետել իշխող ուժին: Հայաստանում պետք է լինի մեկ ուժեղ ընդդիմություն»,-նկատեց ՀՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով.

«Հիշեք ԵԱՏՄ քվեարկությունը, ԿԸՀ նախագահի, Գլխավոր դատախազի ընտրությունները, երբ ջախջախիչ մեծամասնությունը կողմ քվեարկեց: Բյուջե, կառավարության ծրագիր՝ ցանկացած առանցքային հարցի կողմ են քվեարկում, և՛ բաց և՛ փակ, գաղտնի քվեարկության ժամանակ: Փաստը դա է: Եթե իսկապես դեմ եք մի բանի, գնացեք դեմ քվեարկեք, կողմ եք՝ կողմ քվեարկեք, ո՞վ է ձեզ ստիպում»:

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին