«Իրատես» թերթը գրում է. «Իշխող կուսակցությունը ցանկանում է Սերժ Սարգսյանի վարչապետացումը նշանավորել Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացմամբ: Այդ ծանր առաքելությունը հիմնականում ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի «փխրուն» ուսերին է, որը «նոն-ստոպ» ելումուտ է անում աշխարհի, իրականում` «Յուրոփի» դռներով, որ մինչեւ մայիս-հունիս ապահովվի համաձայնագրի վավերացման սրբազան գործընթացը:
Օրերս նա Բրյուսելում էր` քառօրյա այցով, ուր հանդիպել է Եվրոպայի խորհրդարանի փոխնախագահի, ԵԺԿ-ի, Եվրանեստի ներկայացուցիչների հետ:
Մեր տեղեկություններով` այցի նրբություններից մեկն էլ այն է, որ եվրոպական կառույցների ներկայացուցիչների համար կարեւորվեն ԵՄ համաձայնագրում տեղ գտած ղարաբաղյան արձանագրումները, որոնք ոչ միայն հակամարտության կարգավորման, այլեւ Ղարաբաղի ապագա ճանաչման մատրիցան են կրում: «Հույս ունենք, որ Եվրախորհրդարանը ՀՀ-ի հետ նոր համաձայնագիրը կվավերացնի մինչեւ 2019-ի ընտրությունները»,- մեզ հետ զրույցում ասաց Բրյուսելում գտնվող Արմեն Աշոտյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում