▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ քվեաթերթիկի գծանշումը էականորեն տարբերվում է մյուս կուսակցությունների գծանշումից. ՀՔԱՎ

20

Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող դիտորդները արձանագրել են, որ Արմավիրի մարզի թիվ 16/15 տեղամասում Հայաստանի Հանրապետական կուսակցության քվեաթերթիկի վրա առկա է գծանշում, որը էականորեն տարբերվում է մյուս կուսակցությունների՝ նման գծանշում չունեցող քվեաթերթիկներից, նման գծանշում առկա է նաև Երևանի թիվ 04/53 տեղամասում Հայկական վերածնունդ կուսակացության քվեաթերթիկների վրա:

Կոտայքի մարզի 27/16 տեղամասում նման գծանշում դիտորդներն արձանագրել են և Հայկական վերածնունդ կուսակացության և Հայաստանի Հանրապետական կուսակցության քվեաթերթիկների վրա:

Վերոնշյալ խախտումների ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու հարցով դաշինքի ներկայացուցիչները էլեկտրոնային փոստով դիմում են ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն և ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի հիմնադիր անդամներն են 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ 

Գորիսի մամուլի ակումբ կազմակերպությունները

ՀՔԱՎ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին