▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հիմա ամենագլխավորն է սկսվում». Սաակաշվիլին անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն:

«Ու թող սրանից հետո Ուկրաինայի տնաբույծ քաղաքական գործիչները հեքիաթներ պատմեն խաղաղ ակցիաներով փոփոխությունների հասնելու անհնարինության մասին: Հիմա ամենագլխավորն է սկսվում՝ ընտրություններ, որ երիտասարդ թիմ կա, արմատական հակաօլիգարխիկ փոփոխություններ եւ Հայաստանի արագ արդիականացում տեղի ունենա», – ֆեյսբուքի իր էջում գրել է Սաակաշվիլին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին