▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա էլ խուճապ է անգլերենի շտեմարանների հետ կապված

Հարգելի պարոն Վարչապետ,


Հայոց լեզվի շտեմարանների հետ կապված աղմուկը չլռած, հիմա էլ խուճապ է անգլերենի շտեմարանների հետ կապված:
Անգլերենի շտեմարաններում էջերով արտատպված են Longman INTRODUCTORY COURSE FOR THE TOEFL TEST  թեստային աշխատանքների գրքից երեք ձևով:Առաջին. նույնությամբ արտագրված են, երկրորդ՝ տեքստերը նույնն են, պահանջներն են փոխված և երրորդը՝ տեքստերի մեջ չնչին փոփոխություններ են արված:

Փաստերը ձեռքիս են: Շտեմարանների հեղինակներն անթաքույց արտագրությամբ են զբաղվել, սա ի՞նչ է, եթե ոչ՝ գրագողություն:Պարզվում է մեր շրջանավարտներն անտեղյակ հանձնում են TOEFL TEST,որի պահանջները, կասկածում եմ, որ բխում են ՀՀ պետական չափորոշիչներից: Հարց է ծագում, թե ո՞ւմ հրամանով է ձևավորվում շտեմարանների հեղինակային խմբերի կազմը, ո՞վ է վերահսկում այդ խմբին, տպվելուց առաջ ինչո՞ւ չի իրականացվում ԿԳ նախարարի հրամանը՝ շտեմարանների փորձաքննություն անցկացնելու մասին:
Պարոն Վարչապետ,վերջապես, ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար, որովհետև կառույցը, որին վերապահված են վերոնշյալ գործողությունները, գործում է Ձեր աշխատակազմում:


Հարգանքով՝ Անահիտ Բախշյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին