«Հիմա կարա՞ք աչքերիս նայեք ու ասեք, որ ես պետք է գնամ Ժնև ու փախչեմ...Չէ, լու՞րջ». Լևոն Քոչարյան
Թարմացված․ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում այսօր նրա պաշտպանները միջնորդեցին ընտրված խափանման միջոց` բացակայելու արգելքը ժամանակավորապես վերացնել: Պաշտպանի խոսքով` Քոչարյանը, որպես Ազգային ժողովի պատգամավոր, մարտի 23-ից 28-ը գործուղում ունի: Սակայն դատարանը մերժեց պաշտպանների միջնոդրությունը:
Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 12-ին, որի շրջանակներում պաշտպաններ Քոչարյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն կներկայացնեն, որպեսզի հնարավոր լինի ապահովել Քոչարյանի` գործուղման մեկնելը: