▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմնադրամին ուղղված միջոցների մի մասը նվիրաբերվել է կառավարությանը․ Մհեր Գրիգորյան

Պատգամավոր Արթուր Մանուկյանի հարցը վերաբերում էր Համահայկական հիմնադրամին նվիրաբերված գումարներին: Քաղաքացիները հետաքրքրվում են` գումաներն ի վերջո ծառայեցի՞ն նպատակին:

«Հիմնադրամի միջոցների մի մասը դեռևս ծախսված չէ, մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը»,- պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Այս իրավիճակում, մասնավորապես սկզբնական ընթացքում, ճիշտ համարեցինք կոնսոլիդացնել մեր ջանքերն ու ծախսային նախապատվությունները որոշել մեկ կենտրոնում, որովհետև բոլորիս հասկանալի է, որ անցած 40-45 օրերի ընթացքում ծախսերի նախապատվություններ որոշելն ամենակարևոր հարցն է, ու ըստ այդմ` առողջապահական, սոցիալական ու ենթակառուցվածքային բնույթի ծախսերը որոշեցինք քննարկել միասին ու իրականացնել համագործակցելով»,- հավելեց նա:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին