▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հին Էրիվանը»` սուպերբանկիրի և սուպերնախարարի տանդեմի զոհ. «Հրապարակ»

 

«Հրապարակ»-ը գրում է. «Հին Էրիվան հոլդինգ»-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը կարծում է, որ Հայաստանում մի «սուպերբանկիր» կա` «Յունիբանկի» ղեկավար Վարդան Աթայանը, ում նկատմամբ ընդհանրապես ոչ մի օրենսդրական լծակ չի աշխատում։ Հիշեցնենք, որ Մանվել Տեր-Առաքելյանի և «Յունիբանկի» միջև դատական վեճն արդեն տարիների պատմություն ունի: Վերցրած վարկերի և կուտակված տոկոսադրույքների պատճառով «Յունիբանկը» փորձում է սնանկացնել «Հին Էրիվան հոլդինգ»-ն ու այն Մանվել Տեր-Առաքելյանի ձեռքից վերցնել։ Վերջերս էլ Մանվել Տեր-Առաքելյանին ընդունել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը, բայց, ինչպես պարզվեց, վարչապետի հետ երկու անգամ հանդիպելուց հետո սայլը տեղից չի շարժվել։

Տեր-Առաքելյանն իր նկատմամբ կիրառվող «հետապնդման» մեջ մեղադրում է նաև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, ում եղբոր փաստաբանական գրասենյակն է զբաղվում «Յունիբանկի» գործով՝ սպասարկելով Աթայանի շահերը դատարանում և 3 տարվա գործունեության ընթացքում սնանկության գործով «Հին էրիվանին» ներկայացնելով 340 հազար դոլարի հաշիվ։

Ի դեպ, Մանվել Տեր-Առաքելյանը եթե Աթայանին համարում է «սուպերբանկիր», ապա Դավիթ Հարությունյանին էլ համարում է «սուպերնախարար»։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին