▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հին խորհրդային տանկում ոսկի է հայտնաբերվել

 

Ինչպես հաղորդում է The Sun-ը, բրիտանացի Նիք Միդը e-Bay-ով ձեռք է բերել դուրս գրված խորհրդային տանկ, դրա համար վճարելով 37 000 ԱՄՆ դոլար: Նա սկզբում որոշել է ստուգել, թե արդյոք տանկում չեն մնացել պայթուցիկներ կամ արկեր: Դրանից հետո նա պատահմամբ վառելիքի բաքի մեջ հայտնաբերել է 5 ոսկյա սալիկ, որոնց ընդհանուր արժեքը 2.5 միլիոն դոլար է:

Ցավոք, նա չի կարողացել իրացնել գտածոն: Նա դիմել է օրենքի ներկայացուցիչներին: Համապատասխան փորձագիտական հետազոտությունների արդյունքում, հավանաբար իշխանությունները կորոշեն, թե ինչ է պետք անել: Իսկ Միդն իր հերթին չի վհատվում, քանի որ տանկն իրենն է, որի հետ կապված նա հեռահար նպատակներ ունի իբրև կոլեկցիոներ:

Աղբյուր՝ blog.168.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին