Դիտեք նաև՝
Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սոս Ջանիբեկյանը պատասխանել է իմ գրառմանը նշելով, որ ինձ չի ճանաչում ինչևէ Սոսի մեծամտությանն ու փառամոլությանը նոր չէ, որ պիտի ծանոթանամ, դա իր խնդիրն է, բայց հիշեցնեմ Սոսին, որ գրեթե տասը տարի նախկին իշխանությունների օրոք երբ դեռ կենդանի էր իր երջանկահիշատակ հայրը՝ տաղանդաշատ դերասան Կարեն Ջանիբեկյանը ես աշխատել եմ իր հոտ հետ նույն թատրոնում և դեռ ոչ մի դեպք չեմ հիշում նրա ձերբակալումներից։ Հակառակը հիշում եմ միշտ նրա հոր մտերմությունը թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի հետ։ Նույնիսկ Գագիկ Ծառուկյանի հետ նրա մտերմությունը ընդհուպ նրա համար հատուկ Ծառուկյանի կողմից հովանավորվող ներկայացումները։
Չեմ ուզում շատ խորանալ Սոսի ընտանիքի մեջ քանզի իմ տեսակը չէ մարդու անձնականը քչփորելը, բայց թե ինձ թե ողջ թատերական աշխարհին է հայտնի նրա ընտանիքին արված պետական հովանավորչությունը ինչի համար միշտ ուրախացել եմ քանզի Կարեն Ջանիբեկյանը այն դերասանն էր որը պետք է ապրեր ըստ պահանջի և պետք է ունենար պետական հովանավորչություն։ Ուղղակի Սոսը մի պահ պիտի հասկանա, որ չի կարելի օճառամոլ լինել առանց այն էլ ինքը շատ մոլուցքներ ունի»։
Կարդացեք նաև՝ Սոս, դու տարիներ շարունակ ապրել ես նախկին իշխանության ներկայացուցչի TV-ում ստացած գումարներով. Անահիտ Մութաֆյան