▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հիսուսի անունը բիզնես նպատակով կրող արձանը դրվելու՞ է ՀՀ պետական պահպանության օբյեկտ համարվող բնության հուշարձան Հատիսի լեռան վրա»

Նարեկ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Հիսուսի անունը բիզնես նպատակով կրող արձանը դրվելու՞ է ՀՀ պետական պահպանության օբյեկտ համարվող բնության հուշարձան Հատիսի լեռան վրա:

Ո՞վ կա, որ դեմ է, ու պատրաստ է գործել, որ չտեղադրվի՝ հիմնվելով օրենքի, էսթետիկայի, կենսաբազմազանության, լանդշաֆտի, հավատքի կամ իր որևէ մարդկային, ազգային, քաղաքական կամ քաղաքացիական սկզբունքի վրա և որ ամենակարևորն է՝ ՀՀ քաղաքացու անունից, հայ ժողովրդի անունից, Հայաստանի Հանրապետության անունից չտեղադրվի ո՛չ մտքի, ո՛չ քանդակի, ո՛չ հոգևոր առումներով ոչ մի յուրատիպություն չունեցող Հիսուսի անունը կրող հերթական սպիտակ գույնի բարձր արձանը:

Հ.Գ. Չեմ բացառում, որ արձանի տեղադրման գործընթացը ընկած կլինի կեղծ իշխանափոխության զուգահեռներում, որի լիդերները կասեն, թե դա կարևոր հարց չէ, մենք դրանով հետո կզբաղվենք, որովհետև պետություն ենք կորցնում, սակայն նպատակ ունենալով փոշիացնել ու չեզոքացնել պլանավորած այդ բիզնես ու քաղաքական պրոեկտների առաջ ծառացած վտանգները:

***

Գրառման մեկնաբանություններում, Նարեկ Այվազյանը շարունակել է թեման ու գրել․ Ես հասկանում եմ բիզնեսի նկրտումները՝ գումար վաստակելու, սակայն այնքան այլ ճանապարհներով կարելի է պլանավորածի կամ դրանից տասնապատիկ անգամ ավել գումարներ վաստակել, որ ուղղակի քննադատությանը չի դիմանա:

Տուրիզմի առումով. կաթոլիկ աշխարհին Հռոմի պապից կաթոլիկ պետք չի երևալ, առավել ևս որ Հայաստանը առաքելական եկեղեցով է հարուստ և տուրիզմը հենց դրանով արդեն իսկ մեզ ճանաչելի է դարձրել աշխարհում, սա կլինի դիմագծի աղավաղում աշխարհի աչքերում:

Աղավաղմանը դեմ հենց մեր եկեղեցին խաչով պետք է դեմ կանգնի, և ոչ թե միայն հայտարարությամբ հանդես գա: Եվ առաջինն ակնկալում եմ եկեղեցու արձագանքը այս գրառմանը, որն ի դեպ պարտադիր չի հրապարակային լինի:

Երկրորդ խոշորագույն համակարգը դա պետությունն է, որ մեր հոգևոր դիմագծի աղավաղմանը դեմ պետք է լինի, այնուհետև ու առաջնայինը պետության տեսանկյունից դա օրենքն է, որը խախտված է տարածքի օտարմամբ, բնության հուշարձանի խաթարմամբ և պետական պահպանության անգործությամբ, ինչը չի թույլատրվում օրենքով և օրենքն էլ թույլ է տալիս նմանատիպ գործարքները չեղյալ հայտարարել:

Իսկ հիմա պատկերացրեք, որ ուժի զոռով կառուցվի: Այնուհետև ինչոր ուժ գա իշխանության, բացի սրա վերաբերյալ գործ և դատի ոչ միայն համայնքի ղեկավարությանը, որ օտարել է, այլ նաև պետական պաշտոնյաներին, որոնք անգործության են մատնված եղել և չեն վերականգնել արդարադատությունը, որոնք օժանդակել են այդ պրոեկտին: Ինչպես նաև այդ իշխանությունը թե՛ տարածքը ետ վերադարձնի իրական տիրոջը, թե՛ քանդի այդ անհեթեթ կառույցը, որը բիզնես նպատակով կրում է Հիսուսի անունը:

Մոնումենտալիզմի ու նշանակալիության առումով Վահագն Վարդանյանը շատ հետաքրքիր մտքեր ունի. Այս արձանն ընդամենը ձեռքերի մի փոքր այլ բացվածքով հերթական արձանն է, որի մեջ չկա հայկականություն և չի կարա այն հաղթաթուղթ լինի ու ներկայացնի մեզ արտաքին աշխարհին: Չի կարող օրացույցերի վրա տպվող Հիսուսի անունը կրող կերպարը ներկայացնի մեր հավատքը:

Կարար իրականում հենց առաքելականը ներկայացնող մոնումենտալ արձան կառուցվեր, առաձնահատուկ, նմանը չունեցող և էլ աբելի մեծ չափերով: Ինքը մի քանի փառահեղ օրինակներ ասեց, որոնք չեմ կիսվի այստեղ: Այլ առիթով գուցե ինքն ասի:

Իսկ ավելի վաղ՝ Նարեկ Այվազյանը գրել էր․ 

«Հատիս» հրաբուխը 14 oգոստոսի 2008 թվականի ՀՀ կառավարության N 967-որոշմամբ ճանաչված է որպես բնության հուշարձան և Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն չի կարող օտարվել, առանց ՀՀ կառավարության կողմից դրանց նպատակային նշանակության փոփոխության:

Նախ Հատիսը բացառիկ է այն բանով, որ գագաթին կար ամրոցի ավերակ, որոնց մի մասը, եթե ոչ ամբողջը ոչնչացվել է, ինչպես նաև տարբեր հատվածներում կան Քարե դարը ներկայացնող կայաններ, որտեղից պեղումների ժամանակ հայտնաբերվել են օբսիդիանից պատրաստված տարբեր իրեր ու պարագաներ: Լեռը նաև իր լանդշաֆտով, դիրքով, կենսաբազմազանությամբ ու այլ կարևոր հատկանիշներով է բացառիկ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին