▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հլա տեսեք ինչ կարգի «ԳԵՐ»-ծանրաբեռնված առողջապահական համակարգ ունենք. Հայկ Մանասյան

Բժիշկ գաստրոէնտերոլոգ, սոնոգրաֆիստ Հայկ Մանասյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հլա տեսեք ինչ կարգի «ԳԵՐ»-ծանրաբեռնված առողջապահական համակարգ ունենք, որ շաբաթ-կիրակի հիվանդների դուրսգրումը թողնում ենք երկուշաբթի:

Հասկացա՞ք: Ոչ թե շուտափույթ դուրս ենք գրում հիվանդներին, որ իբրև թե հերթի մեջ եղած հիվանդներին ընդունենք ու բուժենք, այլ տենց, ձեռքի հետ պահում ենք ևս 1-2 օր (հանգստյան օրերը հո չե՞նք հրամելու), հետո երկուշաբթի մանր-մանր դուրս գրում:

1. Այսպիսով, արհեստական խուճապը մի կողմ թողեք:

2. Մենք արդեն 16 օր է գտնվում ենք համաճարակի կայունության փուլում, փաստացի բուժում ստացող հիվանդների մոտ 10.500 թվով:

3. Ամեն օր, առնվազն 500 դուրս գրում, այսինքն 500 և ավել առողջացող մարդկանց թիվը շաբաթ և կիրակի օերին դառնում է 150-180:

4.Սա փաստացի ապացույց է, որ համակարգը չի գտնվում աղետալի ծանրաբեռնվածության տակ, ու աշխատում է հանգստյան օրերը հարգելով»:

 

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Հասարակություն ավելին