▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հլը չընտրված հրաժարակա՞ն են տալիս, ա´յ մարդ. Կարեն Կարապետյանը հեգնեց

 

Armtimes.com-ի տեսանյութում Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» պատգամավորական խմբակցությունից երեք պատգամավոր նախորդ շաբաթ հրաժարականի դիմում է ներկայացրել իրեն: Մինչ Արա Բաբլոյանը փորձում էր ավարտել իր հայտարարությունը «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը հեգնեց «Ծառուկյան» խմբակցության հրաժարական տված պատգամավորներին: «Հլը չընտրված հրաժարակա՞ն են տալիս, ա´յ մարդ»,- ասաց Կարեն Կարապետյանը առանց խոսափողը միացնելու:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին