▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոգեհանգստյան արարողություն խրամատում. Լրացավ Չինարիի դիվերսիայի մեկ տարին

Հավանաբար ոչ ոք չի մոռացել նախորդ տարի այս օրերին `  հայ-ադրբեջանական սահմանային գոտում տեղի ունեցող իրադարձությունները:  Դրանք իսկապես աննախադեպ էին. գլխապտույտ արագությամբ միմյանց հաջորդած ողբերգական միջադեպեր, կրակահերթեր  հայկական գյուղերի վրա,  դիվերսիոն խմբերի առաջխաղացման փորձեր…

 Ուղիղ մեկ տարի առաջ` հունիսի 4-ին,  հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտեց շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր:

Ձեռնարկված միջոցառումների և հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը իհարկե կասեցվեց, հակառաորդը, կորսուստներ տալով ետ է մղվեց, սակայն, ցավալիորեն մենք ևս կորուստներ ունեցանք:  Ադրբեջանական գործողության արդյունքում զոհվեցին  ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը (Բերդավան), Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը և Կարեն Կամոյի Դավթյանը (Չինարի):

 Զինծառայողների զոհվելու տարելիցի կապակցությամբ ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանն այցելել է առաջնագիծ և հոգեհանգստի կարգ կատարել խրամատում:

«Ամենաուժեղը նա չէ, ով միշտ հաղթում է, այլ նա, ով երբեք չի հանձնվոմ:  Մեր զինվորներին կոչ արեցի երբեք չհանձնվել, միշտ ամուր լինել: Սա, իհարկե, շատ ցավալի դեպք էր, սակայն պետք է զինվորներն ավելի զգոն լինեն, զոհվածների հիշատակը հարգելով` ավելի ամուր լինեն և ամենայն պատասխանատվությամբ կատարեն իրենց առաքելությունը: Բանակը հսկայական առաքելություն է իրկանացնում: Այս  մեծ առաքելության մեջ մանրուքներ չեն լինում, անպես որ յուրաքանչյուր զինվորի դերը չափազանց մեծ է ու կարևոր»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Տեր Արամ քահան Միրոյանը:

 Ժայռափոր մատուռը, որտեղ տեղի է ունեցել հոգեհանգստայան կարգը, կառուցել է զինծառայող Գարիկ Թորոսյանը, ով շուտով զորացրվելու է:  

«Մեր զինվորները հաստատուն են իրենց հավատքի մեջ: Սահմաններն ամուր են ու անառիկ: Անցած տարվա միջադեպը պարզապես դժբախտ պատահականություն էր, ոչ թե օրինաչափություն: Իրենց հիշատակը պահպանելու համար պետք է ավելի ամուր ու հզոր լինենք»,-հավաստիացրեց Տեր Արամը:

 

Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին