ԳԱԼԱ-ն գրել է, որ «Ոչ գենդերային այլասերման» նախաձեռնության անդամները այս պահին հավաքվել են Թամանյանի արձանի հարեւանությամբ: Նախաձեռնությանը միացել են նաեւ մեծ թվով հագեւորականներ, ովքեր իրենց դժգոհությունն են արտահայտում ՀՀ կառավարության կողմից արդեն մեկ անգամ փոփոխության ենթարկված գենդերային օրենսդրական փաթեթի վերաբերյալ: Նախաձեռնությունը որոշում կայացրեց բողոքի երթ անցկացնել՝ քայլելով դեպի ՀՀ կառավարության շենք: Այնտեղ նրանք պատրաստվում են նամակ հանձնել ՀՀ կառավարությանը:
Հայ առաքելական եկեղեցու սպասավորները ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել են, որ իրենք դեմ չեն սեռերի հավասարությանը, քանի որ մարդն ի ծնե ազատ է եւ հավասար, բայց նրանք դեմ են «գենդերային այլասերմանը», նրանք ասել են, որ դեմ են միասեռականությանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում