▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոգնել եմ լռելուց. հեղափոխությունը պետք է հասնի իր տրամաբանական ավարտին. Մհեր

Երգիչ Մհերն Instagram-ի իր էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարն է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

 «Հոգնել են լռելուց:

Անձամբ ես չեմ մասնակցել Թավշյա հեղափոխությանը, որը տեղի ունեցավ 2018 թ.-ին իմ հայրենիքում: Ես տեսնում էի մարդկանց դեմքերն ու նրանց ուրախությունը, , թե ինչ հույսով էին նրանք սպասում այս փոփոխություններին երկրում: Փոփոխություններ հիմա էլ են տեղի ունենում, բայց ինչպես ասում են «Մոսկվան միանգամից չի կառուցվել»: Հնարավոր չէ զգալ տարբերությունը այնքան արագ, որքան մենք ենք ցանկանում: Մեզ պակասում է համբերությունը: Հայաստանի նոր ղեկավարությունը անում է հնարավոր ամեն ինչ ՝ արդարացնելու այն մարդկանց հավատն ու հույսը, ովքեր իրենց ձայնն են տվել իմ երկրի նոր ղեկավարության օգտին:

Ես հետևել եմ և իմ ամբողջ կյանքում կշարունակեմ հետևել այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Որպես հայրենասերի՝ ինձ համար շատ կարևոր է իմ հայրենիքի ճակատագիրը: Հեղափոխությունը պետք է հասնի իր տրամաբանական ավարտին՝ սահմանադրական բարեփոխումների և փոփոխությունների ճանապարհով, հենց այդ ժամանակ մեզ համար պարզ կդառնա երկրում կատարվող իարդարձությունների ամբողջական պատկերը: Անձամբ ես իմ քայլով 2020թ.-ի ապրիլի 5-ին ես ասում եմ իմ ԱՅՈ-ն՝ փոփոխությունների համար: Ես կողմ եմ, որ փոփոխությունները, որոնք առաջարկում է երկրի նոր ղեկավարությունը, լինեն ի բարօրություն ժողովրդի: Խնդրում եմ իմ խոսքերը չքաղաքականացնել, ես միայն իմ անձնական կարծիքն եմ հայտնում: Հուսամ՝ իմ խոսքերը լսելի կլինեն»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին